ԱՐԵՎԱՀՈՒՆՑ ԱՍՁ

Մեր նպատակն է համատեղել շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը, առողջ ապրելակերպը և կայուն համայնքային զարգացման գաղափարը՝ տեղական մրգերից և խոտաբույսերից պատրաստելով բարձրորակ, էկոլոգիապես մաքուր արտադրանք։

«Սնկերի աշխարհ» ԱՍՁ

Մեր նախաձեռնությամբ մենք ստեղծել ենք «Սնկերի աշխարհ» սոցիալական ուսանողական ընկերություն, որը կզբաղվի սպիտակ սնկերի արտադրությամբ և վաճառքով։ Մենք ընտրել ենք սունկ ոչ միայն այն պատճառով, որ այն առողջարար և պահանջարկ ունեցող ապրանք է, այլև որովհետև արտադրական գործընթացը հետաքրքիր է, մատչելի և կրթական։

«HonneyBerd» ԱՍՁ

«HonneyBerd» ՍՍԿ-ն պատրաստում է առողջարար կոնֆետներ՝ չրերից, արմավենիներից, ընկույզներից և մեղրից։ Դրանք կվաճառվեն տուփերով, յուրաքանչյուր տուփում 8-10 կոնֆետ։ «HonneyBerd» կոնֆետները պատրաստվում են միայն բնական արտադրանքից, առողջարար են և տարբերվում են շուկայում առկա մյուս կոնֆետներից իրենց յուրահատուկ կազմով, տեսքով և համով։

Bookst⭐️r — գրքի, ստեղծագործության և երազանքների անկյունը Վերին Գետաշենում

Մեր նախաձեռնությունը հիմնված է պարզ, բայց շատ կարևոր գաղափարի վրա՝ խթանել գիրք կարդալու մշակույթը և հեշտացնել մեր գյուղում անհրաժեշտ գրենական պիտույքների և կրթական պարագաների հասանելիությունը։ Մենք ուզում ենք, որ երեխաներն ու երիտասարդները սիրեն գիրքը, սովորելը դառնա ավելի գրավիչ, իսկ դպրոցական կյանքը՝ ավելի հագեցած և գունագեղ։

Trinity SSC / Թրինիթի ԱՍՁ

Մեր առաջին արտադրանքը՝ «Սուտլիկ որսկան»-ը, ինտելեկտուալ, մրցակցային սեղանի խաղ է, որը նախատեսված է 12 տարեկանից բարձր երեխաների համար: Խաղում օգտագործվող ուսումնական նյութերը վերցված են ուսումնական ծրագրից և այլ արժեքավոր աղբյուրներից, որոնք զարգացնում են երեխաների տրամաբանությունը, գիտելիքները և թիմային աշխատանքի հմտությունները: Խաղի միջոցով մենք ձգտում ենք միաժամանակ կրթել և զվարճացնել՝ ուսուցումը դարձնելով հետաքրքիր և գրավիչ:

Հինունիկ ԱՍՁ

Հինունիկը սոցիալական ընկերություն է (ՍԸԸ), որը հիմնադրվել է Երևանի թիվ 107 դպրոցի աշակերտների կողմից: Մեր նախաձեռնությունը ստեղծվել է տաղանդավոր և նախաձեռնող երիտասարդների կողմից, ովքեր ցանկանում են համատեղել իրենց ստեղծագործական ներուժը, գործարար հմտությունները և մշակութային ժառանգության նկատմամբ սերը՝ արժեքավոր արտադրանք ստեղծելու համար:

«Հայկական ինքնություն» ազգային Ֆոտոստուդիա ԱՍՁ

Մենք ձգտում ենք դառնալ մի յուրօրինակ վայր, որտեղ մարդիկ, հատկապես երեխաները, հնարավորություն կունենան ծանոթանալու ազգային ժառանգության տարրերին և միևնույն ժամանակ ստեղծելու գեղեցիկ, անմոռանալի հիշողություններ՝ բարձրորակ լուսանկարների տեսքով։

Մեր արժեքավոր գործընկերները

Մենք համագործակցում ենք ավելի քան 120 առաջատար ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և կրթական հաստատությունների (դպրոցներ, համալսարաններ, քոլեջներ) հետ՝ սոցիալական նորարարությունն ու ձեռնարկատիրությունը խթանելու համար։

Վստահված 120+ գործընկերների կողմից
Scroll To Top Image