

Bookst⭐️r — գրքի, ստեղծագործության և երազանքների անկյունը Վերին Գետաշենում

Մենք՝ Վերին Գետաշենի №2 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներս՝
🔹 Միրցա Ազատյան
🔹 Մարի Մանթաշյան
🔹 Ալիսա Կարապետյան
🔹 Նարե Մելիքսեթյան
🔹 Նելլի Շամխալյան
🔹 Լիդա Մուրադյան
համատեղ ուժերով ստեղծել ենք մեր սեփական փոքր բիզնեսը՝ Bookst⭐️r գրախանութը։

Մեր նախաձեռնության հիմքում դրված է մի պարզ, բայց շատ կարևոր գաղափար՝ խթանել գիրք կարդալու մշակույթը և հեշտացնել անհրաժեշտ գրենական ու ուսումնական պիտույքների հասանելիությունը մեր գյուղում։ Մենք ուզում ենք, որ երեխաներն ու պատանիները սիրեն գիրքը, սովորելը դառնա ավելի գրավիչ, իսկ դպրոցական կյանքը՝ ավելի հագեցած ու գունեղ։

Ի՞նչ կգտնեք Bookst⭐️r-ում
Մեր գրախանութում ներկայացված են՝
- Դպրոցական գրենական պիտույքներ՝ մատիտներ, գրիչներ, ռետիններ, սրիչներ, տետրեր, պանակներ, գծաթերթեր և այլն
- Ուսումնական պարագաներ՝ գծագրական հավաքածուներ, հաշվիչներ, մատյաններ
- Գրքեր՝ մանկական հեքիաթներից մինչև գեղարվեստական, ուսուցողական և զարգացնող գրականություն
- Ստեղծագործական պարագաներ՝ ներկեր, վրձիններ, գունավոր թղթեր և այլ նյութեր

Մեր նպատակն է՝ ոչ միայն վաճառել ապրանք, այլ ստեղծել մի տարածք, որտեղ գիրքը սիրել կսովորեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում չէին կարդում, որտեղ դպրոցականները կարող են գտնել իրենց ոգեշնչման աղբյուրը, և որտեղ յուրաքանչյուր հաճախորդ իրեն կարևոր կզգա։Մենք հավատում ենք, որ փոքր քայլերով կարելի է մեծ փոփոխություններ անել։ Bookst⭐️r-ը մեր առաջին քայլն է դեպի գիտակից, ինքնուրույն և ստեղծագործ ապագա։ Մենք ամեն օր սովորում ենք՝ ինչպես բիզնես վարել, ինչպես շփվել հաճախորդների հետ, ինչպես կազմել գներ, վարել հաշվառում և ամենակարևորը՝ ինչ է նշանակում լինել համախմբված թիմ։
ԱՐԵՎԱՀՈՒՆՑ ԱՍՁ

Մեր նպատակն է համատեղել շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը, առողջ ապրելակերպը և կայուն համայնքային զարգացման գաղափարը՝ տեղական մրգերից և խոտաբույսերից պատրաստելով բարձրորակ, էկոլոգիապես մաքուր արտադրանք։
«Սնկերի աշխարհ» ԱՍՁ

Մեր նախաձեռնությամբ մենք ստեղծել ենք «Սնկերի աշխարհ» սոցիալական ուսանողական ընկերություն, որը կզբաղվի սպիտակ սնկերի արտադրությամբ և վաճառքով։ Մենք ընտրել ենք սունկ ոչ միայն այն պատճառով, որ այն առողջարար և պահանջարկ ունեցող ապրանք է, այլև որովհետև արտադրական գործընթացը հետաքրքիր է, մատչելի և կրթական։