


Թրինիթին Երևանի հ․187 մ/դ աշակերտական սոցիալական ձեռնարկատիրությունն է (ԱՍՁ), որը ստեղծվել է երիտասարդների նախաձեռնությամբ։ Մեր թիմը բաղկացած է պատրաստակամ, նորարար և նպատակասլաց աշակերտներից, ովքեր ձգտում են դրական փոփոխություններ բերել իրենց համայնք։
ԱՍՁ Հիմնադիրներ
- Սարգսյան Միլենա (Արտաքին կապերի ղեկավար)
- Գրիգորյան Հասմիկ (ԱՁ տնօրեն)
- Սահակյան Արսեն (Գանձապետ)
- Դիանա Սուքիասյան (Գրաֆիկ դիզայներ)՝

Մեր առաքելությունը
Մենք գործում ենք Startup-ային մոտեցմամբ՝ համայնքը մաքրելով թափոններից և դրանք վերամշակման հանձնելով։ Շրջակա միջավայրի պահպանումը մեր առաջնահերթություններից մեկն է։ Մեր նախաձեռնություններով ձգտում ենք կրթել համայնքին աղբի տեսակավորման կարևորության մասին և խրախուսել բնապահպանական պատասխանատու վարքագիծը։
Ֆոնդի ստեղծում և նպատակներ
Մեր տարբեր գործունեությունների արդյունքում ստեղծում ենք ֆինանսական ֆոնդ, որը ներդնում ենք մի շարք նախագծերում՝ սոցիալական էջերի զարգացում, կայքի ստեղծում, քվեստային և ինտելեկտուալ խաղերի մշակում, ինչպես նաև աշակերտական ամսագրի խմբագրություն։ Այս նախագծերի միջոցով մենք ոչ միայն զարգացնում ենք մեր սեփական հմտությունները, այլև ստեղծում ենք արժեքավոր ռեսուրսներ մեր դպրոցի և համայնքի համար։

Սոցիալական խնդիրների լուծում
Trinity-ն ձգտում է կանխել մեր համայնքի սոցիալական խնդիրների աճը։ Մենք անդրադառնում ենք այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են բնապահպանությունը, աղբի տեսակավորումը, աշխատատեղերի ընդլայնումը և մասնագիտական կողմնորոշման բացակայությունը։
Ձեռքբերումներ և մասնակցություն
Մենք անընդհատ մասնակցում ենք տարբեր կրթական, երիտասդարդական և տեղեկատվական ցուցահանդեսների, որոնք նպաստել են մեր ճանաչվածության բարձրացմանը։ Չնայած բազմաթիվ խոչընդոտներին, շարունակում ենք առաջ գնալ և հետևողականորեն աշխատել մեր նպատակների իրականացման ուղղությամբ։

«Սուտլիկ որսկանը»՝ մեր առաջին վաճառքի պրոդուկտը
Մեր առաջին պրոդուկտը «Սուտլիկ որսկանը» սեղանի ինտելեկտուալ, մրցութային խաղն է, որը նախատեսված է 12+ տարիքի երեխաների համար։ Խաղում օգտագործված կրթական նյութերը վերցված են ուսումնական ծրագրից և այլ արժեքավոր աղբյուրներից, որոնք զարգացնում են երեխաների տրամաբանությունը, գիտելիքները և թիմային աշխատանքի հմտությունները։ Խաղի միջոցով մենք ձգտում ենք կրթել և զվարճացնել միաժամանակ, դարձնելով ուսուցումը հետաքրքիր և գրավիչ։
ԱՐԵՎԱՀՈՒՆՑ ԱՍՁ

Մեր նպատակն է համատեղել շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը, առողջ ապրելակերպը և կայուն համայնքային զարգացման գաղափարը՝ տեղական մրգերից և խոտաբույսերից պատրաստելով բարձրորակ, էկոլոգիապես մաքուր արտադրանք։
«Սնկերի աշխարհ» ԱՍՁ

Մեր նախաձեռնությամբ մենք ստեղծել ենք «Սնկերի աշխարհ» սոցիալական ուսանողական ընկերություն, որը կզբաղվի սպիտակ սնկերի արտադրությամբ և վաճառքով։ Մենք ընտրել ենք սունկ ոչ միայն այն պատճառով, որ այն առողջարար և պահանջարկ ունեցող ապրանք է, այլև որովհետև արտադրական գործընթացը հետաքրքիր է, մատչելի և կրթական։