
Առցանց կրթական հարթակի մասին
Սոցիալական ձեռնարկատիրության առցանց ուսումնական հարթակ
Այս հարթակը ստեղծվել է նրանց համար, ովքեր ցանկանում են միավորել բիզնես մտածողությունը համայնքային և սոցիալական խնդիրների լուծման հետ՝ դառնալով փոփոխության առաջնորդներ Հայաստանում:
Հարթակը տրամադրում է գործնական գիտելիքներ, միջազգային և ազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, ինչպես նաև սոցիալական ազդեցություն ունեցող կայուն ձեռնարկություններ ստեղծելու քայլ առ քայլ նկարագրություն։
Ո՞ւմ համար է նախատեսված
Այս հարթակը նախատեսված է՝
✔ Երիտասարդների (այդ թվում՝ դպրոցականների և ուսանողների) համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց ՍՁ հմտությունները
✔ Ուսուցիչների և դասընթացավարների համար, ովքեր կարող են առավել մանրամասն ծանոթանալ ՍՁ մի շարք թեմաների հետ և աջակցել երիտասարդներին
Ինչո՞ւ ընտրել մեր հարթակը
✔ Միջազգային և ազգային լավագույն փորձի ներառում՝ հաջողված պատմություններ, ուսումնասիրություններ և գործնական վարժություններ
✔ Ինտերակտիվ ուսուցում՝ տեսադասեր, ընթերցանության նյութեր, թեստեր և առաջադրանքներ
✔ Ճկուն ուսումնական գրաֆիկ՝ հնարավորություն սովորելու ցանկացած ժամանակ, ցանկացած վայրից
✔ Համայնքի ներգրավում՝ կապ հաստատելու հնարավորություն այլ սովորողների, ՍՁ-ների հետ Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից
Ուսուցման մեթոդները և բաղադրիչները
✔ Ընթերցանության նյութեր
✔ Տեսադասեր
✔ Թեստեր և ինքնագնահատման վարժություններ
✔ Անհատական և խմբային առաջադրանքներ
Ի՞նչ կգտնեք հարթակում
🔹 19 ինտերակտիվ մոդուլ, ներառյալ՝
- ՍՁ և ԱՍՁ ներածություն և հաջողված օրինակներ
- Սոցիալական ձեռնարկատիրոջ կոմպետենցիաներ
- Թիմերի ձևավորում
- Համայնքային խնդիրների քարտեզագրում և վերլուծություն
- Նորարար գաղափարների հղացում
- Գաղափարների վալիդացիա
- Սոցիալական ձեռնարկատիրության կտավ (CANVAS) մոդել
- Մարքեթինգ և վաճառքներ
- Հաղորդակցություն և համայնքի ներգրավում
- Ֆինանսական պլանավորում և կառավարում
- Սոցիալական ազդեցություն
- Ռեսուրսների պլանավորում
- Շահակիցների քարտեզագրում և համագործակցություն
- Նախատիպավորում և նախնական փորձարկում
- Կազմակերպաիրավական հարցեր և հարկային ռեժիմներ
- Աճ և զարգացում
- Արտադրության կազմակերպում և արժեշղթաներ
- Ֆոնդահայթայթում․ մեթոդներ և արշավներ
- Փիթչինգ․ գաղափարների ներկայացում
Ինչպե՞ս օգտվել հարթակից
✔Գրանցվեք հարթակում՝ անձնական հաշիվ ստեղծելու համար
✔Ընտրեք ձեզ հետաքրքրող մոդուլները
✔Սովորեք ինտերակտիվ դասերի միջոցով
✔Կիրառեք ստացած գիտելիքները գործնականում
✔ Կապ հաստատեք այլ սոցիալական ձեռնարկատերերի հետ