


Մենք՝ Եղեգաձորի վարժարանի աշակերտներս՝
- Լուսինե Հարությունյան, Արման Գրիգորյան,
- Գոռ Թադևոսյան,
- Անգելիա Խաչատուրյան և
- Խաչիկ Դավթյան,
ստեղծել ենք աշակերտական թիմ՝ «Սպիտակ ոսկի», որի նպատակն է զարգացնել սոցիալական ձեռնարկատիրության հմտություններ՝ միաժամանակ ստեղծելով տեսանելի և արժեքավոր արդյունք մեր դպրոցական համայնքի համար։

Մեր նախաձեռնությամբ ստեղծել ենք աշակերտական սոցիալական ձեռնարկություն՝ «Սնկերի աշխարհ», որը զբաղվելու է Կախասնկի (սպիտակ սունկի) արտադրությամբ և վաճառքով։ Սունկն ընտրել ենք ոչ միայն առողջարար և պահանջարկ ունեցող մթերք լինելու պատճառով, այլև այն պատճառով, որ արտադրության գործընթացը հետաքրքիր, մատչելի և ուսուցողական է։

Այս ծրագրի միջոցով մենք նպատակ ունենք՝
- Ձեռք բերել գործնական գիտելիքներ տեխնոլոգիայի, տնտեսագիտության, կենսաբանության և մաթեմատիկայի ոլորտներից։
- Մշակել թիմային աշխատանքային, նախաձեռնողական և ձեռնարկատիրական հմտություններ։
- Ապացուցել, որ դպրոցական տարիքից հնարավոր է նախաձեռնել և իրականացնել սոցիալական նշանակություն ունեցող նախագիծ։
- Գործուն եղանակով նպաստել մեր դպրոցի զարգացմանը։

Նախագծի սոցիալական ուղղվածությունը շատ կարևոր է մեզ համար. «Սնկերի աշխարհ» ձեռնարկությունից ստացված շահույթը կուղղենք մեր վարժարանի իրական խնդրին՝ սպորտային դահլիճի վերանորոգմանը։ Այս կերպ մենք դառնում ենք ոչ միայն սովորողներ, այլ նաև նախաձեռնող, պատասխանատու և հասարակության զարգացմանը նպաստող քաղաքացիներ։
Մենք հավատում ենք, որ մեր այս փոքր նախագիծը կարող է դառնալ մեծ փոփոխությունների սկիզբ։
ԱՐԵՎԱՀՈՒՆՑ ԱՍՁ

Մեր նպատակն է համատեղել շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը, առողջ ապրելակերպը և կայուն համայնքային զարգացման գաղափարը՝ տեղական մրգերից և խոտաբույսերից պատրաստելով բարձրորակ, էկոլոգիապես մաքուր արտադրանք։
«Սնկերի աշխարհ» ԱՍՁ

Մեր նախաձեռնությամբ մենք ստեղծել ենք «Սնկերի աշխարհ» սոցիալական ուսանողական ընկերություն, որը կզբաղվի սպիտակ սնկերի արտադրությամբ և վաճառքով։ Մենք ընտրել ենք սունկ ոչ միայն այն պատճառով, որ այն առողջարար և պահանջարկ ունեցող ապրանք է, այլև որովհետև արտադրական գործընթացը հետաքրքիր է, մատչելի և կրթական։