«HonneyBerd» ԱՍՁ

Contact Us Icon
Location
Contact Us Icon
Phone number
Contact Us Icon
Email address
Contact Us Icon
Social Media Links

Մենք ներկայացնում ենք «HonneyBerd» ԱՍՁ-ն։ «HonneyBerd» ԱՍՁ-ի անդամներն են՝ 

  • Սալոյան Կնյազը՝ վաճառքի պատասխանատու 
  • Թադևոսյան Համլետը՝ ընդհանուր աշխատանքների կազմակերպիչ
  • Մկրտչյան Մարիամը՝ մարքետինգ, տուփերի և կոնֆետների դիզայն 
  • Հարությունյան Լիանան՝ ֆինանսական պատասխանատու 
  • Նազարյան Վրեժը՝ ապրանքների, մթերքի պատասխանատու 
  • Աբրահամյան Նորայրը՝ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման պատասխանատու

Մենք 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներ ենք, ովքեր, մասնակցելով ԱՍՁ ՍՁ դասընթացներին, մշակեցինք չրերից կոնֆետների պատրաստման մեր յուրահատուկ գաղափարը, որը հաղթող ճանաչվեց։ 

Մեր նպատակն է լուծել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում ծառացած մի շարք խնդիրներ՝

  • Գյուղում շատ կան մրգերի այգիներ, որոնց բերքը կարկուտի, ամառվա ընթացքում չիրացվելու պատճառով փչանում է կամ գնանկման պատճառով գյուղացին ֆինանսապես տուժում է։ 
  • Շատ կանայք չունեն աշխատանք։ Մեր նպատակն է ապահովել գյուղաբնակ կանանց աշխատանքով։ 
  • Գյուղում կան մեղվաբույծներ, որոնք արտադրանքի իրացման խնդիր ունեն։ Մեր նպատակն է համագործակցել նրանց հետ։

«HonneyBerd» ՍՁ-ն պատրաստում է չորամրգով, արմավով, ընդեղենով և մեղրով առողջարար կոնֆետներ։ Դրանք վաճառվելու են տուփերով՝ յուրաքանչյուր տուփում 8-10 կոնֆետ։ «HonneyBerd» կոնֆետները միայն բնական մթերքներից են, առողջարար են և իրենց յուրահատուկ բաղադրությունով, տեսքով և համով տարբերվում են շուկայում առկա մնացած կոնֆետներից։

Ուսումնասիրեք ավելին

Heading Shape

ԱՐԵՎԱՀՈՒՆՑ ԱՍՁ

Մեր նպատակն է համատեղել շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը, առողջ ապրելակերպը և կայուն համայնքային զարգացման գաղափարը՝ տեղական մրգերից և խոտաբույսերից պատրաստելով բարձրորակ, էկոլոգիապես մաքուր արտադրանք։

«Սնկերի աշխարհ» ԱՍՁ

Մեր նախաձեռնությամբ մենք ստեղծել ենք «Սնկերի աշխարհ» սոցիալական ուսանողական ընկերություն, որը կզբաղվի սպիտակ սնկերի արտադրությամբ և վաճառքով։ Մենք ընտրել ենք սունկ ոչ միայն այն պատճառով, որ այն առողջարար և պահանջարկ ունեցող ապրանք է, այլև որովհետև արտադրական գործընթացը հետաքրքիր է, մատչելի և կրթական։

Scroll To Top Image