
🟪 𝐂𝐎𝐃𝐄-𝐒𝐄 𝐇𝐔𝐁-ը հայտարարում է 100 երիտասարդների վերապատրաստման դասընթացի հնարավորության մասին՝ սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղությամբ։
Մրցակցային կարգով ընտրված մասնակիցները հետագայում հնարավորություն կունենան ներգրավվել հետևյալ ծրագրային գործողություններում:
🔷 3-օրյա առերես դասընթաց (օգոստոս ամսվա ընթացքում)
🔷 Առցանց (oնլայն) կուրս
🔷 10 լավագույն ծրագրերի ֆինանսական աջակցություն
🔷 Մենթորություն ընտրված նախագծերի համար
🟪 Ովքե՞ր կարող են մասնակցել դասընթացին:
☑️ 16-30 տարեկան երիտասարդներ
❗️Կարող են դիմել ՀՀ բոլոր մարզերից և Երևանից քաղաքից, այդ թվում Արցախի Հանրապետությունից տեղահանված երիտասարդներ
🟪 Ինչպե՞ս դիմել:
❗️Դիմելու վերջնաժամկետն է ս․թ․ հուլիսի 15-ը
☑️ Լրացրեք հետևյալ հայտադիմումը՝ https://bit.ly/SE4Youth
🟪 Վերապատրաստման թեմատիկ բաղադրիչներ:
➖ Սոցիալական ձեռնարկատիրության ներածություն
➖ Գաղափարների հղացում
➖ Բիզնես մոդելի պլանավորում
➖ Թիմի կառուցում և առաջնորդում
➖ Մարքեթինգ, բրենդինգ և վաճառք
➖ Ֆինանսական պլանավորում և ֆոնդահայթայթում
➖ Համագործակցություն և ցանցային կապ
➖ Ճեպագովազդ (փիթչինգ)
🟪 Դասընթացները անվճար են: Կեցության (ըստ անհրաժեշտության) և տրանսպորտային ծախսերը հոգում են ծրագրի կազմակերպիչները:
📩 Հարցերի դեպքում, խնդրում ենք կապ հաստատել` ֆեյսբույան էջով (https://www.facebook.com/codesehub), code.se.hub@gmail.com Էլ. հասցեով կամ հետևյալ հեռախոսահամարներով՝ 094277485 և 033535300
«Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես երիտասարդության առաջընթացի, երիտասարդների շրջանում գործարարության, սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման մեխանիզմ» (SE4Youth) ծրագիրը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ: