
CODE Social Entrepreneurship Hub-ը (Հայաստան), ChildFund Deutschland-ը (Գերմանիա), School of ME-ն (Ուկրաինա), EcoVisio-ն (Մոլդովա) և Education Development and Employment Center-ը (Վրաստան) մեկնարկել են «Երիտասարդների կողմից սոցիալական ձեռնարկատիրության և կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում՝ Նորարարական ուսանողական սոցիալական ձեռմարկությունների (ՈՒՍՁ) մոտեցման միջոցով» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ EU4Youth ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը կիրականացվի մինչև 2025 թվականի հունիսի վերջ, և դրա ընդհանուր նպատակն է խթանել երիտասարդների կողմից սոցիալական ձեռնարկատիրությունը և զարգացնել երիտասարդների կարիերայի կառավարման հմտությունները, թվային հմտություններն ու այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ՈՒՍՁ նորարարական հայեցակարգի միջոցով կանաչ անցման համար՝ տեղական, տարածաշրջանային և ազգային մակարդակներով քաղաքացիական հասարակության դերակատարների, իշխանությունների և ձեռնարկատերերի ամբողջական ներգրավմամբ:
Ի՞նչ է ծրագրի կողմից աջակցվող ՈՒՍՁ-ն.
Ուսանողական սոցիալական ձեռնարկությունը (ՈՒՍՁ) սահմանվում է որպես «բիզնես գործունեություն, որի նպատակն է լուծել տեղական կամ գլոբալ սոցիալական խնդիրներ ուսումնական հաստատության (դպրոց, քոլեջ և այլն) ուսանողների ջանքերով՝ ավագ կուրատորի (ուսուցիչ, ձեռնարկատեր, ծնողներից մեկը) օգնությամբ, որը նաև ներառում է ապրանքների կամ ծառայությունների արտադրություն և վաճառք»: Սա ՍՁ կրթության այնպիսի ուղղություն է, որի դեպքում ուսանողները ուսումնասիրում են ՍՁ հայեցակարգը՝ զարգացնելով և կիրառելով իրենց սեփական ՈՒՍՁ-ն, և որի արդյունքում դպրոցները դառնում են սոցիալական ձեռնարկատիրական գործունեության տեղական հանգույցներ, իսկ երիտասարդները սովորում են հայտնաբերել սոցիալական/էկոլոգիական խնդիրները և տեղական ռեսուրսները, ստանալ եկամուտ, դառնալ ակտիվ, նորարար և կենսակայուն քաղաքացիներ ու բարձրացնել իրենց աշխատունակությունը, ինչպես նաև ճկունությունը:
Ծրագրի հիմնական բաղադրիչները.
Ծրագրի գործողությունները ներառում են՝
- ֆոկուս խմբեր,
- առցանց պորտալի ստեղծում,
- դասընթացավարների վերապատրաստում,
- ուսումնական նյութերի ստեղծում,
- ինկուբացիա դպրոցների հետ,
- սոցիալական ձեռնարկություններում երիտասարդների համար ստաժավորման ծրագիր,
- ՈՒՍՁ-ի և սոցիալական ազդեցության ներդրումների վերաբերյալ իրազեկման արշավ,
- մեթոդական ուղեցույցի մշակում,
- միջազգային ճանաչողական այցեր ու համաժողովներ, և այլն:
Հետևեք երիտասարդների, ուսուցիչների, երիտասարդական աշխատողների և սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի այլ դերակատարների համար նախատեսված հետաքրքիր և նորարար միջոցառումներին: