Մարտի 22-24-ը Հայաստանի դպրոցների, քոլեջների, ՔՀԿ-ների և երիտասարդական կենտրոնների, ինչպես նաև սոցիալական ձեռնարկությունների 20 ներկայացուցիչների համար տեղի ունեցավ 3-օրյա դասընթացավարների համար դասընթաց Աշակերտական սոցիալական ձեռնարկատիրության թեմայով։

Շնորհիվ հմուտ դասընթացավարների, դասընթացի մասնակիցներին ներկայացվեցին աշակերտական սոցիալական ձեռնարկատիրությունների նշանակության, համագործակցության մշակույթի զարգացման և այս ոլորտում հաջողության համար կարևոր հիմնական իրավասությունների թեմաներ և աշխատանքային գործիքներ։

«Աշակերտական սոցիալական ձեռնարկատիրությունը նոր գաղափար է հանրակրթական դպրոցներում, և աշակերտների կողմից սոցիալական ձեռնարկատիրությունների հիմքի հետևողական կառուցմամբ մենք կունենանք աշակերտներ, ովքեր պատրաստ կլինեն իրենց համայնքի սոցիալական խնդիրներին լուծումներ առաջարկել»,- իր խոսքում նշեց դասընթացի մասնակիցներից մեկը։

Սա աշակերտական սոցիալական ձեռնարկատիրության առաջին եռօրյա դասընթացն էր, երկրորդ եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներն արդեն կկիսվեն իրենց գաղափարներով և աշակերտական սոցիալական ձեռնարկատիրությունների զարգացման հնարավորություններով։ Դասընթացների ավարտից հետո մասնակիցները, արդեն որպես դասընթացավարներ, հնարավորություն կունենան իրենց գիտելիքներով, փորձով և հմտություններով կիսվելու և երիտասարդներին փոխանցելու աշակերտական սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը։

«Երիտասարդների կողմից ՍՁ և կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում՝ նորարարական աշակերտական սոցիալական ձեռնարկությունների (ԱՍՁ) մոտեցման միջոցով» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ EU4Youth ծրագրի շրջանակներում։.

Scroll To Top Image