
Այս տարի Ազատության հրապարակում Եվրոպայի օրվա միջոցառմանը մասնակցում էինք նաև մենք «Երիտասարդների կողմից ՍՁ և կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում՝ նորարարական աշակերտական սոցիալական ձեռնարկությունների (ԱՍՁ) միջոցով» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:
Միջոցառմանը ներկա էին նաև ծրագրային գործընկեր դպրոցներից՝ Երևանի թիվ 107 և թիվ 187 միջնակարգ դպրոցները, որտեղ ևս պիլոտավորվել և զարգանում է աշակերտական սոցիալական ձեռնարկատիրությունը (ԱՍՁ)՝ բերելով նոր մտածելակերպ և նորարարական մոտեցումներ կրթական միջավայր: Այս դպրոցների աշակերտները ներկայացրին իրենց նախաձեռնությունները և նվազագույն կենսունակ պրոդուկտները։
Նշենք, որ այդ մոտեցման շնորհիվ աշակերտները ձեռք են բերում ոչ միայն ձեռնարկատիրական հմտություններ, այլև սովորում են դրանք օգտագործել հասարակական խնդիրների լուծման համար, դառնալով ակտիվ քաղաքացիներ և փոփոխությունների կրողներ:
Ոգևորված ենք մեր աշակերտների ձեռքբերումներով և շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական Միությանը՝ այս կարևոր նախաձեռնությանը աջակցելու համար: