
🟪 𝐂𝐎𝐃𝐄-𝐒𝐄 𝐇𝐔𝐁-ը հայտարարում է 20 դասընթացավարների վերապատրաստման դասընթացի հնարավորության մասին՝ դպրոցներում աշակերտական սոցիալական ձեռնարկատիրության (ԱՍՁ) զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում։
Մրցակցային կարգով ընտրված մասնակիցները հետագայում հնարավորություն կունենան ներգրավվել հետևյալ ծրագրային գործողություններում:
🔹 1-օրյա ՍՁ սեմինարներ աշակերտների համար,
🔹 ուսումնական նյութերի մշակում,
🔹 ինտենսիվ ԱՍՁ ինկուբացոն գործընթացներ դպրոցներում,
🔹 միջազգային ճանաչողական այցեր ու համաժողովներ,
🔹 մենթորություն։
🟪 Ովքե՞ր կարող են մասնակցել դասընթացին:
☑️ ՔՀԿ դասընթացավարները,
☑️ Բիզնես դասընթացավարները,
☑️ Ուսուցիչները և դասախոսները,
☑️ Սոցիալական ձեռնարկատերերը, ովքեր ունեն դասընթացների վարման փորձառություն։
❗ Սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) թեմայի շուրջ փորձառություն ունենալը կդիտվի որպես առավելություն։
❗ Կարող են դիմել ՀՀ բոլոր մարզերից և Երևանից։
🟪 Ինչպե՞ս դիմել:
📩 Թեկնածուները հետևյալ էլ․ հասցեին՝ code.se.hub@gmail.com պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականները և մոտիվացիոն նամակը՝ նշելով դիմելու մոտիվացիան, աշակերտների և երիտասարդների հետ աշխատանքի, ինչպես նաև ՍՁ թեմայի հետ կապված փորձառությունը։
Միայն կարճ ցուցակում հայտնված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։
🟪 Վերապատրաստման անցկացման ժամանակացույց:
🔹 1-ին դասընթաց․ ս․թ․ մարտի 22-24
🔹 2-րդ դասընթաց․ ս․թ․ ապրիլի 19-21 (ենթակա հաստատման)
Դասընթացները կանցկացվեն Երևանից դուրս՝ Աղվերանում (ենթակա հաստատման)
🟪 Վերապատրաստման թեմատիկ բաղադրիչներ:
🔹 Աշակերտական սոցիալական ձեռնարկատիրության / ՍՁ ներածություն, ազգային և միջազգային հաջողված փորձեր,
🔹 Սոցիալական ազդեցություն և փոփոխության տեսություն,
🔹 Ոչ ֆորմալ մեթոդներով բիզնես կրթության կազմակերպում,
🔹 ՍՁ կրթության կազմակերպման 10-ից ավել կրթական գործիքների փորձարկում,
🔹 Կրթական գործընթացների նախագծում, փորձարկում և արդյունքների վերլուծություն,
🔹 Կրթական գործընթացների արդյունավետության գնահատում։
🟪 Վերապատրաստման իրականացման ձևաչափը:
🔹 2 եռօրյա առերես դասընթացներ,
🔹 Գործնական աշխատանքների վրա հիմնված ուսուցանում,
🔹 Ձևավորված ունակությունների և կրթական գործիքների փորձարկում։
🟪 Ներդրում:
Մասնակիցների կողմից ակնկալվում է կատարել ներդրում 40,000 ՀՀ դրամի չափով։ Ուսուցիչների և դասախոսների համար հնարավոր է հատկացվեն ամբողջական կամ մասնակի կրթաթոշակներ։
📌«Երիտասարդների կողմից ՍՁ և կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում՝ նորարարական աշակերտական սոցիալական ձեռնարկությունների (ԱՍՁ) մոտեցման միջոցով» ծրագրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ EU4Youth ծրագրի շրջանակներում։