
Հոկտեմբերի 18-ին և 25-ին իրականացվեցին ֆոկուս խմբային քննարկումներ՝ կրթական և ՍՁ ոլորտների փորձագետների և մի շարք դպրոցների աշակերտների հետ։
🟪 Հրավիրված փորձագետների ներդրումները կայուն նախադրյալներ են սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) կրթությունը դպրոցական ծրագրերում ինտեգրելու համար:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին՝
• Կրթական ոլորտի բարեփոխումները,
• Դպրոցական ծրագրերում ՍՁ կրթության ինտեգրելու հնարավորությունները,
• Աշակերտական սոցիալական ձեռնարկությունների (ԱՍՁ) հիմնան առկա նախադրյալները
• Համայնքային խնդիրների ուսումնասիրման և լուծումների առաջարկման հարցերում ԱՍՁ-ների դերը ։
• ԱՍՁ-ները որպես երիտասարդական կարիերայի կենտրոնների կայացման հիմնաքարեր
Այս ծրագրի հիմքում ընկած է մեր հանձնառությունը՝ երիտասարդների շրջանում խթանելու նորարարությունը, ստեղծարարությունը և սոցիալական ազդեցություն բերելու հմտությունները: Կրթության և սոցիալական ձեռներեցության մասնագետների փորձը հաշվի առնելով՝ մենք ուղիներ ենք հարթում ՍՁ ուսումնական ծրագրի համար, որը ոչ միայն կրթելու, այլև հզորացնելու է երիտասարդներին՝ դրական փոփոխություններ բերելու աշխարհում:
Միասին մենք կունենանք փոփոխություններ կատարողների և առաջնորդների սերունդներ, ովքեր մարտահրավերները կվերածեն հնարավորությունների:
📌 Հանդիպումները իրականացվել են «Երիտասարդների կողմից ՍՁ և կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում՝ նորարարական աշակերտական սոցիալական ձեռնարկությունների (ԱՍՁ) մոտեցման միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ EU4Youth ծրագրի շրջանակներում։