Ուրախությամբ հայտնում ենք, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել՝ ստանալով շուրջ 100 հայտ տարբեր մարզերի դպրոցներից:

Ներկայումս մեկնարկել է գնահատման և ընտրության փուլը:

🟪 Հիշեցնում ենք, որ բոլոր դպրոցները, անկախ ընտրության արդյունքներից, կարող են իրականացնել «Աշակերտական սոցիալական ձեռնարկատիրություն» խմբակի ծրագիրը, որը հասանելի է՝ https://lib.armedu.am/article/25015 հղմամբ: Սա կազմակերպելու համար անհրաժեշտ է Ձեր դպրոցներում մինչև սեպտեմբերի 15-ը

Քայլ 1․ Առնվազն 8 սովորող խմբակում ընդգրկվելու ցանկություն հայտնի

Քայլ 2․ Քննարկվի մանկավարժական խորհրդի նիստում և հավանության արժանանալու դեպքում հաստատվի Հաստատության տնօրենի հրամանով

* Խմբակը կարող է վարել տվյալ Հաստատության ուսուցիչը կամ այն անձը, որն ունի բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ (ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:.

CODE-SE Hub-ը պատրաստ է շարունակել մեթոդական աջակցություն ցուցաբերել բոլոր այն դպրոցներին որոնք սեպտեմբերից կիրականացնեն ԱՍՁ խմբակի ծրագիրը: Աջակցությունը ներառելու է մեթոդական ձեռնարկի տրամադրում ուսուցիչների համար (ամեն սեսիայի մանրամասն նկարագրությամբ), սահիկաշարեր, օնլայն ուսուցման դասընթաց աշակերտների համար և այլն։

Շնորհակալություն բոլորին աջակցության համար: Միասին մենք ստեղծում ենք ավելի վառ ապագա մեր երիտասարդների համար:

Scroll To Top Image