CODE-SE Hub-ի կողմից իրականացվող Աշակերտական Սոցիալական Ձեռնարկատիրության (ԱՍՁ) վերաբերյալ ծրագրի շրջանակներում իրականացվող 8-օրյա ինկուբացիոն դասընթացը ավարտվել է մասնակից 6 դպրոցներում, և հաղթող թիմերը արդեն հայտնի են։

Հիմնական արդյունքներն են`

🟪 Ավելի քան 120 աշակերտներ այժմ տիրապետում են սոցիալական ձեռնարկատիրության հիմունքներին և կարողանում են մշակել սոցիալական բիզնես մոդելներ

🟪 Յուրաքանչյուր դպրոցից 4-5 թիմ մշակել է նորարարական ձեռնարկատիրական գաղափարներ

🟪 Գնահատող հանձնաժողովի կողմից ընտրվել է յուրաքանչյուր դպրոցից մեկական հաղթող թիմ

Դպրոցի ներկայացուցիչներից մեկը նշում է. «Մեր աշակերտների համար բացահայտում էր այս դասընթացը, վստահ ենք, որ այն կօգնի կարիերայի կառավարման հարցերում»։

Ծրագիրը շարունակում է աշխատանքները մասնակից 6 դպրոցների աշակերտների հետ՝ տրամադրելով 1,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ դրամաշնորհ՝ ԱՍՁ հիմնելու համար և մենթորություն։

Հաղթող թիմերն են՝

🟣 «Հինունիկ»-ը՝ պայուսակների արտադրություն Երևանի №107 միջնակարգ դպրոցից

🟣 «Սնկերի աշխարհ»-ը կախասնկի արտադրություն Եղեգնաձորի վարժարանից

🟣 «HonneyBerd»-ը չրային կոնֆետների արտադրություն Ամբերդի միջնակարգ դպրոցից

🟣 «Bookst⭐️r»-ը փոքրիկ գրախանութ և տպելու ծառայություններ Վերին Գետաշենի №2 միջնակարգ դպրոցից

🟣 «Հայկական ինքնություն» ազգային Ֆոտոստուդիան Վանաձորի №16 հիմնական դպրոցից

🟣 «Արևահունց»-ը չրերի արտադրություն Դդմաշենի միջնակարգ դպրոց

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հաջողություն մաղթում հետագա գործընթացներում։ Մենք ուրախ ենք ձեր ձեռքբերումներով և անհամբեր սպասում ենք տեսնել, թե ինչպես կզարգանան ձեր սոցիալական բիզնես նախաձեռնությունները։

«Երիտասարդների կողմից ՍՁ և կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում՝ նորարարական աշակերտական սոցիալական ձեռնարկությունների (ԱՍՁ) մոտեցման միջոցով» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ EU4Youth ծրագրի շրջանակներում։

Scroll To Top Image