
🟪 Օգոստոս ամսվա ընթացքում շուրջ 100-ից ավելի երիտասարդներ (ՀՀ մարզերից և Երևան քաղաքից, այդ թվում Արցախի Հանրապետությունից տեղահանված 25 երիտասարդներ) մասնակցեցին SE4Youth ծրագրի շրջանականերում կազմակերպած 3-օրյա առերես դասընթացների, որոնց շրջանակներում ծրագրի մասնակիցները յուրացրեցին և ձեռք բերեցին գիտելիքներ և հմտություններ՝ ուղղված սոցիալական ձեռնարկատիրությանը։
🟪 Առերես դասընթացներին հաջորդեցին․
🔷ԱԱռցանց (oնլայն) կուրսը՝ ձեռքբերված գիտելիքները ամրապնդելու և համալրելու նպատակով
🔷 Ավելի քանի 60 հայտադիմումների ստացումը մասնակիցների կողմից
🔷 10 լավագույն ծրագրերի ընտրությունը և ֆինանսական աջակցությունը
🔷 Մենթորության կազմակերպումը ընտրված նախագծերի համար
🟪 Առերես և առցանց դասընթացների թեմատիկ բաղադրիչները ներառեցին․
➖ Սոցիալական ձեռնարկատիրության ներածություն
➖ Գաղափարների հղացում
➖ Բիզնես մոդելի պլանավորում
➖ Թիմի կառուցում և առաջնորդում
➖ Մարքեթինգ, բրենդինգ և վաճառք
➖ Ֆինանսական պլանավորում և ֆոնդահայթայթում
➖ Համագործակցություն և ցանցային կապ
➖ Ճեպագովազդ (փիթչինգ)
🟪 SE4Youth ծրագիրը հարթակ հանդիսացավ մասնակիցների համար փորձառությամբ կիսվելու, թիմային, նորարար գաղափարներ գեներացնելու և համագործակցային ցանցային կապեր ձևավորելու հարցում:
«Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես երիտասարդության առաջընթացի, երիտասարդների շրջանում գործարարության, սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման մեխանիզմ» (SE4Youth) ծրագիրը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ CODE-SE HUB կազմակերպության կողմից՝ Հայաստանի Սոցիալական Ձեռնարկատիրության Ասոցիացիայի հետ գործընկերությամբ։